Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար
Գերմանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար: Այս մասին ասվում է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Բերբել Կոֆլերի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ողջունում եմ այն փաստը, որ վեց շաբաթ տևած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի պայմանագիր: Ես շնորհակալ եմ ԿԽՄԿ-ի անխոնջ ներգրավվածության և աշխատանքի համար, որին (ԳԴՀ) կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել: Օգնությունը փոխանցելու համար անհրաժեշտ է, որ ԿԽՄԿ-ն և այլ մարդասիրական կազմակերպություններ անարգել հասանելիություն ունենան մարդկանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի կատարած այցի ժամանակ, իր աջակցությունն է հայտնել այն առաջարկությանը, որ նպատակային կերպով կամավոր 2 միլիոն եվրոյի ներդրում արվի՝ Լեռնային Ղարաբաղում կազմակերպության աշխատանքի համար: Նախարարը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին, որը չի դադարեցրել աշխատանքը ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երևանում, ե՛ւ Ստեփանակերտում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 13:24
Все разумные люди уже поняли, что напряжение, созданное вокруг церкви, не будет разрешено быстро.
-
2025-07-23 12:42
Осужденный на пожизненное заключение за жестокое убийство Мгер Енокян вышел на свободу по условно-досрочному освобождению. Об этом Sputnik Армения сообщили в министерстве юстиции республики.
-
2025-07-23 12:36
Сенатор США Джош Хоулин в Сенате и конгрессмен Райли Мур в Палате представителей США представили резолюции, осуждающие преследования христиан, включая этнические чистки, совершенные Азербайджаном в отношении армян Нагорного Карабаха.
-
2025-07-23 12:33
В министерствах объявлен режим номер один. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на собственные источники.