Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևանի ժամանակով ժամը 19։30-ին Ֆրանսիայի Սենատում սկսվել է մի քանի սենատորների ներկայացրած՝ Արցախի ճանաչման բանաձևի առաջարկի քննարկումը։ Սրանով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը։ Ամենախոշոր 5 խմբակցությունների ղեկավարները տեքստին համաձայնություն են տվել։
Բանաձևի հեղինակները կառավարությանը առաջարկում են լայնածավալ հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչությունը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ, Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումը՝ Միսկի խմբի հովանու ներքո սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով՝ համապատասխան 2007 թվականի խաղաղության ծրագրի։
Սենատորները նաև կառավարությանը կոչ են անում Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների հետաքննություն իրականացնել։ Նաև կոչ է արվում անել հնարավոր ամեն ինչ երկարաժամկետ կարգավորման բանակցություններ ապահովելու նպատակով, որը թույլ կտա նաև վերադառնալ 1994 թվականի սահմաններին, ինչպես նաև ապահովել հայ բնակչության անվտանգությունը, տեղահանվածների վերադարձը և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությունը։ Առաջարկի հեղինակները Կառավարությանը կոչ են անում ուշադրություն դարձնել այն Թուրքիայի ունեցած դերի դիվանագիտական հետևանքներին և եվրոպացի գործընկերների հետ ավելի կոշտ արձագանք մշակել: Որպես ամփոփում, սենատորները Կառավարությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղության հասնելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.