Թաթոյան․ Բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են վարում կեղծ էջեր
Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա համոզմամբ` դրանք կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումներ են, որոնք իրականացվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:
«Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,– գրում է Թաթոյանը` վկայակոչելով իր գրասենյակի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք:
«Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ»,– նշում է պաշտպանը:
Նրա համոզմամբ` այս ամենը խախտում է ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը (Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը), նաև վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխլել մեր երկրի անվտանգության հիմքերը:
Արման Թաթոյանի գրառումը մեկնաբանել է Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ու նաև որոշ փակագծեր բացել։
«Պարոն Թաթոյան, ձեր նշած պաշտոնյաները, այո, ֆեյքով հայհոյանք են գրում բոլորիս։ Ոչ միայն ժեխը, այլ Հանրային խորհրդի նախագահն իր հայտնի ֆեյքով մեր ընտանիքներն է մտնում։ Ցավում եմ, որ պաշտոնյա-ֆեյքերին անդրադառնում եք հիմա՝ երբ հարձակվել են ձեր վրա։ Ի դեպ, նրանց մեջ պատգամավորներ էլ կան, որոնց մեջ` հակաէսթետիկ մի կին»,– գրում է Զոհրաբյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշենք, որ որոշ ուսումնասիրությունների համաձայն` «թավշյա հեղափոխությունից» հետո Facebook-ի հայկական տիրույթում կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի մեծ աճ գրանցվեց։ Այս օգտատերերը, որպես կանոն, ակտիվ քաղաքական քարոզչություն կամ հակաքարոզչություն են իրականացնում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».
-
2025-07-22 12:29
Премьер-министр Армении Никол Пашинян освободил от занимаемой должности генерального секретаря Комитета гражданской авиации Микаэла Залиняна. Соответствующее распоряжение премьера опубликовано на официальном сайте армянского кабмина.
-
2025-07-22 12:24
Судейф Бадри, депутат парламента Ирана от Ардебиля и глава группы межпарламентской дружбы Иран–Азербайджан, заявил, что реализация проекта Зангезурского коридора невозможна без учёта стратегических интересов и роли Ирана, пишет телеграм канал КСИР.