Բելգիայի խորհրդարանը կքննարկի Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը
Բելգիայի խորհրդարանը կքննարկի Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Համապատասխան բանաձևի նախագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Պետեր դե Ռովերը, ներկայացվել է ներկայացուցիչների պալատ (Բելգիայի խորհրդարանի ստորին պալատ) նոյեմբերի 18–ին և քննարկվելու է խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում նոյեմբերի 30-ին։
Ըստ նախագծի` Բելգիայի կառավարությանը կոչ է արվում բարեկամանկան կապեր հաստատել ԼՂՀ–ի հետ (որը նախագծի տեքստում նշված է որպես Արցախի Հանրապետություն), ինչպես նաև բարի կամք դրսևորել այդ հանրապետության ղեկավարների նկատմամբ` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։
Նախագծում Բելգիայի կառավարությանը կոչ է արվում Արցախի ղեկավարության կողմից դրական դիրքորոշման դեպքում բանակցություններ սկսել` Բելգիայում Արցախի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու համար։ Այն պետք է ունենա դիվանագիտական կարգավիճակ` համեմատելի այլ չճանաչված պետությունների ներկայացուցչությունների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.