«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԿՏՐՎԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
«Փաստ» թերթը գրում է. «Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք քիչ է ասել, թե հերթական վրդովմունքի ու զայրույթի ալիք բարձրացրեցին հանրության շրջանում: Պատահական չէ, որ երեկ ողջ օրը մարդիկ բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Փաշինյանը հանրության կարծիքի մասին նման «վարդագույն» պատկերացում ունենալու առումով:
Բանն այն է, որ նույն հարցազրույցի մեջ նշված «ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն» ձևակերպումն արդեն ակտուալ չէ: Մասնավորաբար, տարբեր տեղեկություններով, անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը ներկայումս հազիվ տատանվում է 7-8 տոկոսի շրջանակներում: Երևանի փողոցներում մեր թղթակցի հետ զրույցում քաղաքացիները նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է հենց իշխանության կառուցած ֆեյքային «ինդուստրիայի» սոցցանցային ակտիվությամբ, իսկ նրա միակ նպատակը թեկուզ մեկ օր ավելի պաշտոնին կառչած մնալն է: Մարդիկ նաև նշում էին, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո արագ կտրվել էր իրականությունից, հիմա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլ յացիաներ է անում:
Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին նշել են Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական միավորները, մտավորականները, ԵՊՀ գիտխորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիան, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ և այլն, և այլն, այսինքն՝ հանրության գրեթե ողջ սպեկտրը: Միևնույն ժամանակ շատ քաղաքացիներ մեզ հետ զրույցում ասում էին՝ թող դուրս գա փողոց, գնա գյուղեր, այն ժամանակ կտեսնի իր համար ողջ սարսափելի իրականությունը: Նաև հարց էին բարձրացնում, որ եթե հանրությունն իսկապես «ըմբռնումով է մոտենում» իրեն, ինչո՞ւ է հիմա իր ամեն տեղաշարժի ժամանակ ճանապարհներ փակել տալիս, ինչո՞ւ ռազմական դրությունը չի վերացնում, ինչո՞ւ է թաքնվում հանրությունից, ինչո՞ւ է մնացել «ֆեյքերի» ու, ըստ մամուլի տարբեր հրապարակումների, իր կեցավայրում ձևավորվող ինչ-որ կասկածելի խմբերի հույսին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).