«Ամոթալի է, որ մենք ապրում ենք երկրում, որի ղեկավարն այս պահին Ադրբեջանի կողմից հերոսացվում է»
Խորհրդարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։
Քաղաքացիները նշում են՝ եկել են, որպեսզի ԱԺ մեծամասնությանը հիշեցնեն, որ նրանք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կատարել են դավաճանական գործողություն և պետք է հեռանան։
«Մենք եկել ենք, որպեսզի ԱԺ մեծամասնությանը հիշեցնենք, որ իրենք դավաճան են և հողատու։ Մենք պահանջում ենք, որպեսզի նրանք օր առաջ, անցնցում հեռանան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիանա Մանուկյանն էլ նշեց, որ գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են իշխանությունը պահել, մնալ աթոռին։
«Բայց մեր երկրում ապրում են նաև արժանապատիվ քաղաքացիներ, որոնք պահանջում են իշխանությունների հրաժարականը, և ոչ միայն հրաժարականը, այլ նաև այն, որ իշխանությունը պատասխանատվություն կրի իր արած քայլերի համար։ Մենք չենք ընդունում հող ծախող իշխանություններին, և մեզ համար շատ ամոթալի է, որ մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարն այս պահին Ադրբեջանի կողմից հերոսացվում է, և համարվում է Ադրբեջանի ազգային հերոս»,- ասաց նա։
Ըստ Լիանա Մանուկյանի, ուժային կառույցների կողմից ակցիաներին մասնակցողների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվում. «Բայց մենք հասկանում ենք նաև, որ ոստիկաններն ընդամենը հրաման են կատարում։ Մենք դա զգում ենք թե՛ ոստիկանների հայացքներից, թե՛ խոսքերից։ Մեր համար ակնհայտ է, որ մեր երկրում տեղի ունեցածը նաև իրենց՝ ոստիկանների սրտով չէ»։
Ինչ վերաբերում է ռազմական դրության չեղարկման պահանջին, ապա ակցիայի մասնակիցը նշեց, որ իշխանությունները չեն ցանկանում չեղարկել ռազմական դրությունը, քանի որ գիտեն՝ այդ դեպքում քաղաքացիներն էլ ավելի անկաշկանդ դուրս կգան փողոց, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 14:33
Бывший конгрессмен от штата Флорида Мэтт Гейц заявил, что не будет претендовать на назначение Генеральным прокурором США. На эту должность его выдвинул избранный президент Дональд Трамп, сообщает BBC.
-
2024-11-22 14:27
После того, как Международный уголовный суд (МУС) выдал ордера на арест высокопоставленных израильских чиновников, включая премьер-министра Биньямина Нетаньяху, премьер-министр Канады заявил, что страна подчинится решению суда.
-
2024-11-22 14:23
Решение Международного уголовного суда (МУС) выдать ордер на арест премьер-министра и экс-министра обороны Израиля свидетельствует о политической смерти израильского режима. Об этом, как передает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ, заявил командующий Корпусом стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС Ирана) генерал-майор Хосейн Салами.
-
2024-11-22 14:21
Кандидатом в канцлеры от Социал-демократической партии Германии станет Олаф Шольц, несмотря на крайне низкий рейтинг, сообщает Bild.