ՌԴ ՕՏՈՒ-ն հաջողությամբ փորձարկել է ՀՀՊ նոր հրթիռը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սարի-Շագան (Ղազախստան) հրաձգարանում դարձյալ հաջողությամբ փորձարկել են ռուսական հակահրթիռային պաշտպանության նոր հրթիռ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Սարի-Շագան հրաձգարանում [Ղազախստանի հանրապետություն] ՕՏՈՒ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի մարտական հաշվարկը հաջողությամբ անցկացրել է ռուսական հակահրթիռային պաշտպանության նոր հրթիռի հերթական փորձնական արձակումը»,- նշել են ռազմական գերատեսչությունից։
Օդատիեզերական ուժերի հատուկ նշանակության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության 1-ին բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դյոմինը նշել է, որ «ՀՀՊ համակարգի նոր հակահրթիռը փորձարկումների շարքից հետո հաստատել է իր բնութագրերը, իսկ մարտական հաշվարիկները խնդիրը հաջողությամբ են կատարել՝ հանձնարարված ճշգրտությամբ խոցելով պայմանական թիրախը»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նախորդ անգամ հայտնել էր հոկտեմբերի վերջին ՀՀՊ համակարգի նոր հակահրթիռի արձակման մասին։ Փորձարկումները կրկին անցել են Սարի-Շագան հրաձգարանում։ Այդ ժամանակ ևս հրթիռը հաջողությամբ էր խոցել թիրախը։
Հակահրթիռային պաշտպանության համակարգը մտնում է ՕՏՈՒ սպառազինության մեջ և նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցներից պաշտպանվելու համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).