Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ԱԺ նիստում ներկայացնելով խմբակցության առաջարկը՝ Հայաստանում հաստատված ռազմական դրությունը չեղարկելու մասին, հիշեցրեց, որ 2 ամիս առաջ արտակարգ դրության անհրաժեշտությունը ՀՀ կառավարությունը հիմնավորել էր Ադրբեջանի կողմից առկա վտանգով:
«Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց ագրեսիա Արցախի դեմ, և այս իրավիճակում ՀՀ կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն՝ հետևյալ հիմնավորմամբ` հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է ՀՀ–ի վրա զինված հարձակման և ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը: ԱԺ-ն որևէ առարկում այդ ժամանակ չարեց: Բայց նոյեմբերի 9-ին կնքվեց մի փաստաթուղթ, որով դադարեցվեցին ռազմական գործողություները»,- ասաց Գորգիսյանը և հավելեց` հաշվի առնելով, որ այլևս ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ նշված հանգամանքները չկան, «Լուսավոր Հայաստանը» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համատեղ նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ չեղարկելու ռազմական դրության մասին որոշումը:
Գորգիսյանի խոսքով՝ ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները շարունակում են մնալ, և դրանք հիմնականում վերաբերում են ժողովրդավարական նորմերին՝ խոսքի ազատություն, հավաքների ազատություն, մարդու ազատ տեղաշարժի սահմանափակում:
Բացի այդ, ռազմական դրությունն, ըստ նրա, նաև սոցիալական հետևանք է ունենում արտագնա աշխատանքով ապրող մարդկանց համար:
«Այս մարդիկ չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի, գումար վաստակել: Իսկ մենք հասկանում ենք, որ կանգնած ենք լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին, եթե ոչ՝ այդ ճգնաժամի մեջ»,- ասաց Գորգիսյանը:
Պետությունը նաև հավելյալ գումարներ է ծախսում զորակոչված այն անձանց վրա, որոնք մնացել են զորամասերում, բայց արդեն որևէ ռազմական գործողություն չեն կատարում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.