Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՎԱՃԱՆԻ՝ ԱԹՈՌԸ ՊԻՆԴ ԳՐԿԵԼՈՒ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Իրավապաշտպան, Արցախկի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գերագույն գլխավոր դավաճանի այսօրվա ելույթն ամրացրեց վստահությունս, որ աթոռը պինդ գրկելու նրա հաստատակամությունն ունի քրեաիրավական նշանակություն։
Բացատրեմ. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղքը ծանրացնող հանգամանքների թվում է «հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը»։
Այսօր Ն.Փ.-ն բաց տեքստով ասաց, որ իր հետագա պաշտոնավարման խնդիրների թվում է ողջ եղելության վերաբերյալ «ճշմարտությունն» ի հայտ բերելը, և որ «ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը»։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ալիևի կոշիկները համբուրած այս մարդը իշխանությունն օգտագործելու է մի նոր «արծրունական իրականություն» ձևավորելու ու այն որպես «ճշմարտություն» ներկայացնելու համար՝ միտված պատերազմը տանուլ տալու գործում սեփական հանցանքները թաքցնելուն։ Մեղավոր կկարգվեն բոլորը բացի իրենից։ Կամ գուցե ինքն էլ մի քիչ մեղավոր կարգվի՝ օրինակ, ելակի հետ մեկտեղ զինվորին ազնվամորի չմատակարարելու համար։ Այսինքն, Ն.Փ.-ն ցանկանում է մնալ՝ դասական առումով «հանցագործությունը թաքցնելու նպատակով»:
Չեմ բացառում, որ նա ցանկանում է մնալ նաև մեկ այլ հանցագործության «կատարումը հեշտացնելու նպատակով»։ Այս պահին դեռ շատ չմանրամասնեմ, բայց երբ վերլուծում եմ նրա առանձին գործողություններ, տպավորություն է ստեղծվում՝ կարծես հատուկ հիմքեր է ուզում ստեղծել, որ նրա համբուրած կոշիկների տերը տարածքային պահանջներ ներկայացնի արդեն ՀՀ-ին։
Կարճ ասած՝ Ն.Փ.-ի մնալը օր-օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը, նվազեցնում է այն հաղթահարելու հնարավորությունը։ Ն.Փ.-ի քաղաքական թիմն էլ ամբողջությամբ կիսում է պատասխանատվությունը։ Ու թող լոլոներ չկարդան, թե իբր զբաղվում են տեղահանվածների, անհայտ կորածների, ռազմագերիների հարցերով։ Դուք ոչինչ էլ չեք անում, որ ուրիշը չէր կարող անել։ Ոչինչ։ Շատ դեպքերում առհասարակ ոչինչ չեք անում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).