Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԷԼ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ, ՈՐ ԹՈՂԵՔ ՈՒ .... ԳՆԱՔ ՍՏԵՂԻՑ
Ն. Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա գրել է. «Մեկն ասում է ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ այնպիսին չեն, որ գնան, մյուսն ասում է հող հանձնել չի եղել պարտվել ենք, մյուսն ասում է դավաճան չենք և այլն։ Ինքնասիրության իսպառ բացակայությունն ու անթերի տգիտությունը սրանց այն աստիճան են կուրացրել, որ բարոյալքման անդունդը վազելով են լցվում։ Թերացումը ո՞րն է։ Ահռելի զոհե՞րը, հազարավոր վիրավորնե՞րը, գերինե՞րը, անտուն մնացա՞ծ մարդիկ։ Իսկ ո՞ր հարցում չեք թերացել։ Պարգևավճար բաժանելու՞, լկտիաբար ստելու՞, կոռուպցիայով զբաղվելու՞, տիկին վարչապետի փիառի՞, ատելություն տարածելու՞, ֆեյքով հայհոյելու՞։
Առանց կրակոցի Քարվաճառը հանձնածների ու վարդենիսցու մեջքի հետևը թուրք կանգնացրածների սուրճի մասնագետը պատմում է, որ իրենք պարտվել են, հայրենիք չեն տվել:
«Անբարոյականության ու տգիտության» ֆակուլտետի առաջադեմ շրջանավարտներ,
«Բարոյալքման ու պնդերեսության» թեքումով դպրոցի մշտական աշակերտներ,
«Անինքնասիրության ու դավաճանության» ֆակուլտետի հավերժ դասախոսներ
Ձեզ հարց տվել եք, թե էլ ի՞նչ պիտի լինի, որ թողեք ու .... գնաք ստեղից։ Ո՞ր դեպքերում է կառավարությունը հեռանում։ Էլ ի՞նչ չեք արել, որ ուզում եք հասցնել....
Ինչպես մի գիշերում ձեզնից գաղտնի ստորագրեց ու հայրենիք վաճառեց, էդպես էլ հրաժարական է տալու ու կանգնեք փաստի առաջ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.