Последние новости

Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները նորից կառավարության առջև են. նրանք պահանջում են, որ քայլեր իրականացնեն իրենց զավակներին գտնելու ուղղությամբ։

Ավտոմեքենայով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ կառավարությունից։ Բողոքի ակցիա անող ծնողները փորձեցին կանգնեցնել մեքենան, սակայն չստացվեց։ «Փախավ Փաշինյանը»,–ասացին ծնողները։

«Աչքկապոցի է, մի կառույցից մյուսն են ուղարկում մեզ։ Չկա դեպք, որ իմանանք` մեկի երեխուն գտել–տվել են»,–ասաց անհետ կորած զինվորներից մեկի ծնողը։

Մեկ ուրիշն էլ ասաց, որ պահանջում են կառավարությունը ԴՆԹ–ի սարքեր ներմուծի Հայաստան, որ գոնե տղաների մարմինները հանձնեն իրենց։ Անհետ կորած զինծառայողների ծնողներն ասում են, որ մինչ օրս որևէ գործընթաց տեղի չի ունեցել, և իրենք ի վիճակի չեն սպասել այլևս։

Ծնողներից մեկը հրավիրվեց կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպման։ Նշենք, որ ոստիկանները պատ են կազմել կառավարության շենքի առջև։ Բողոքի ակցիան շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ