Արմեն Ամիրյանը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին
ՀՀ մշակույթի նախկին նախարար, հայտնի հաղորդավար Արմեն Ամիրյանը Facebook-ում գրառում է արել, որով դիմել է աշխարհի բոլոր պետությունների քաղաքական և հոգևոր առաջնորդներին, իր ընկերներին ու բարեկամներին:
«Խորը ցավով դիմում ենք ձեզ պատերազմի հետևանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար։
Մինչ քրիստոնյա աշխարհը նշում է գոհաբանության օրն ու նախապատրաստվում Սուրբ ծննդյան տոներին, նույն ժամանակ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների, ֆիզիկապես և բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են (ասածիս վկայությունը հենց ադրբեջանական կողմի տարածած տասնյակ տեսագրություններն են)»,- գրում է Ամիրյանը։
Նա նաև նշում է, որ ռազմագերիների ծնողներն ամեն օրն անցկացնում են Հայաստանի կառավարության, Հայաստանում օտարերկրյա դեսպանատների և միջազգային կառույցների դռների մոտ՝ հուսով, որ մի լուր կստանան իրենց զավակների ճակատագրից՝ միևնույն ժամանակ հասկանալով , որ ամեն ժամն ու րոպեն կարող է լինել վերջինը։
«Աշխարհի մարդիկ, Սուրբ Ծննդյան և Ամանորի մեր աղոթքը թող լինի ռազմագերիների շուտափույթ փրկության համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը, դիմենք աշխարհի քաղաքական ու հոգևոր առաջնորդներին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ ժամ առաջ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։ Հավատացեք, որ դա կլինի Սուրբ ծննդյան ամենաշնորհակալ ծառայությունը»,- գրում է նախկին նախարարը։
Ամիրյանը ավելացնում է, որ քանի դեռ մեր որդիները գերության մեջ են, այս կոչն ամեն օր ֆիզիկապես և մտովի ուղարկելու է իր բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական և հոգևոր առաջնորդներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.