Վարչապետը արդարացրեց ապատեղեկատվության տարածումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմի մեկնարկի ժամանակ և հընթացս ասել է ամեն ինչ, սակայն մի փոքր այլ` պատերազմին հատուկ եղանակներով ու ձևերով։ Փաշինյանը նման հայտարարություն արեց իր տեսաուղերձում` խոսելով այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ։
«Ես ասել եմ ամեն ինչ, սակայն այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց` պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մոտ, Մարտունու, Շուշիի և Քարին տակի մերձակայքում, Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձևավորելու մասին չի՞ ասվել։
«Ի՞նչ էր նշանակում այդ ամենը կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր` աղիողորմ ճիչերո՞վ, փախչել–փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ։ Ասվել է բանակի գեներալների ու սպաների հերոսության մասին` մի՞թե դա սուտ է»,–հարցրեց Փաշինյանը` հավելելով, թե նրանց կյանքերը փրկելու համար է նաև գնացել եռակողմ համաձայնագրի կնքման մասին որոշմանը։
Վարչապետի խոսքով` ապատեղեկատվություն տարածելով` նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև, որը մինչ օրս չի հաջողվել։ Նա կարծում է, որ, ճիշտ է, ժողովուրդը հարցեր ունի, դառնացած է և հուսալքված, բայց ինքն այդ ամենի միջից տեսնում է ժողովրդի վստահությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.