ՏԱՐՐԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅԱՆ ՎՐԱ
Ապահովեց աջակցությունը
Փաշինյանին հասցեագրված բոլոր ուղերձները սկսվում կամ ավարտվում են հետևյալ խոսքերով. «Եթե քո մեջ մնացել է գիտակցականության և հայրենիքի նկատմամբ սիրո գոնե մի կաթիլ, հայի արյան գեթ մեկ կաթիլ, ապա պիտի հրաժարակա՛ն տաս»։ Նոյեմբերի 9-ից հետո բավականաչափ ժամանակ է անցել, պետք է արդեն հետևություններ անել, որոնք ակնհայտ են. վարչապետը հոժարակամ հրաժարական չի տա, ուստի մեր խոսակցությունը կլինի տարրական թվաբանության մասին։
ԲՀԿ եվ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները համատեղ ունեն ընդամենը 41 մանդատ, իսկ խորհրդարանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնելու համար անհրաժեշտ է 66 մանդատ: Այլ կերպ ասած, ընդդիմադիր խմբակցություններն ունեն «Իմ քայլը» խմբակցության առնվազն 25 անդամների աջակցության կարիքը։ Որպեսզի հիմնովին բացառի այդ 25 պատգամավորների ի հայտ գալու հնարավորությունը, Նիկոլը կադրային փոփոխություններ ձեռնարկեց կառավարությունում։
Օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոնից Դավիթ Տոնոյանի հրաժարականը հանգեցրեց խորհրդարանում նորաթուխ նախարար Վաղարշակ Հարությունյանի աջակցության խմբի հայտնվելուն։ Նրան, ինչպես հայտնի է, աջակցում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի շուրջ համախմբվել են ոչ միայն իր հանձնաժողովի անդամները, այլև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը վերջերս գլխավորեց իր սեփական կուսակցությունը։
Խմբակցության տեր-պետրոսյանական թևին հանգստացնելու համար Փաշինյանը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար նշանակեց Վահրամ Դումանյանին՝ դրանով իսկ ևս 15 հոգու հետ պահելով ընդդիմությանը միանալու ցանկությունից։ Դումանյանը՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի այսօր արդեն նախկին դեկանը, այն 5 աշխատակիցներից մեկն է, ովքեր կողմ չքվեարկեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտնի հայտարարությանը։ Դե, բա ո՞նց նման քայլի դիմաց նախարարի պորտֆել չընծայես մարդուն, մանավանդ որ այդ անձնավորությունը պատկանում է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների մերձավոր շրջանակին։ Ի դեպ, ՀԱԿ կուսակցությունը՝ առաջին նախագահի գլխավորությամբ, հանդես է գալիս Փաշինյանի հրաժարականի օգտին, սակայն « Իմ քայլը» խմբակցության տեր-պետրոսյանական թևը դեռևս հավատարմություն է ցուցաբերում վարչապետին։ Ահա այսպիսի պարադո՛քս։
Փաշինյանին ամենից դժվար հաջողվեց համաձայնության գալ խմբակցության սորոսական հատվածի հետ։ Այդ պարոնայք վարչապետին արդեն համարում են օգտագործած նյութ և դեմ չեն այդ պաշտոնին նստեցնել պարոն Սորոսի մեկ այլ խամաճիկի, որպեսզի ժամանակավորապես հանգստացնեն քաղաքականացված հասարակայնությանը։ Կանխատեսելով գնացքից դուրս ցատկելու այդ հանրության փորձերը՝ Փաշինյանը հասկացնել տվեց, որ ցանկացած պահի կարող է հեռացնել Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։
Սորոսական թևը նույնպես հանգստացավ
Նման շրջադարձն անսպասելի էր սորոսական պատգամավորների համար, ուստի խմբովի սկսեցին խնդրել Փաշինյանին, որ չզրկի Սորոսի գործակալական ցանցին տեղեկատվության գլխավոր աղբյուրից։
Եթե Գրիգորյանի հրաժարականն այնուամենայնիվ կայանա, ապա դա կզրկի հինգերորդ շարասյանը գաղտնի տեղեկատվության հասանելիությունից։ Նիկոլը պահանջել է, որ «Իմ քայլը» խմբակցության սորոսական թևը դադարեցնի իր հրաժարականի թեմայով քաղաքական խաղեր խաղալ ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի հետ։ Սորոսական ամենաակտիվ պատգամավորների թվում ԶԼՄ-ները, հիշեցնեմ, նշում են Մարիա Կարապետյանի, Սոս Ավետիսյանի, Միքայել Զոլյանի, Մերի Գալստյանի և էլի մոտ 6-10 հոգու անուններ։
Կարելի է նշել ևս մի քանի պատգամավորների, որոնց բերանը փակել են Մեսրոպ Առաքելյանին սոցիալական հարցերի նախարար նշանակելով։ Մի խոսքով, նորանշանակ դրածոների ողջ կոհորտան ընտրված է «Իմ քայլը» խմբակցության կազմի արտացոլմամբ։ Այսպիսով, խորհրդարանական մեծամասնության աջակցությամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելու ընդդիմության բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Այդ ճանապարհն ընդդիմության համար խորհրդարանի ներսում տվյալ պահին փակ է։
Խիղճը չի՛ արթնանա
Մենք կարող էինք, իհարկե, հնարավոր համարել, թե պատգամավորների մեջ կարթնանա խիղճը, և նրանք կհասկանան, որ ազգային ու պետական շահերին դավաճանելուց հետո Նիկոլը չի կարող շարունակել ղեկավարել կառավարությունը, բայց փորձը հուշում է, որ պարզ թվաբանությունն ավելի ուժեղ է, քան ցանկացած ենթադրություն։
Չարժե զբաղվել ինքնախաբեությամբ, ընդդիմադիր պատգամավորների ոչ մի հռետորաբանություն չի ազդի խորհրդարանական մեծամասնության շահերի վրա: Օրինակ, ԶԼՄ-ներն արդեն տեղեկություններ են հրապարակում այն մասին, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը մտադիր օգտվել այն բանից, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է իր վաղեմի ընկեր Վաղարշակ Հարությունյանը։ Համաձայն ԶԼՄ-ների վարկածի՝ պաշտպանության հանձնաժողովի և 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավարը մտադիր է թաթը դնել զինված ուժերի մատակարարման բոլոր շահավետ զարկերակների վրա…
Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նոյեմբերի 26-ի խորհրդարանի նիստի նախօրեին հայտարարեց, որ ռազմական դրության վերացումից հետո անմիջապես կսկսվի իմպիչմենտի ընթացակարգը, նա շատ լավ գիտեր, որ դա տեղի չի ունենա։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի քվեարկի ռազմական դրության չեղարկմանը, քանզի ներկա իրավիճակը միանգամայն ձեռնտու է Փաշինյանին։ Ակնհայտ է նաև, որ խորհրդարանական ընդդիմության ձայները չեն բավականացնի իմպիչմենտի գործընթաց հարուցելու համար. մենք դա արդեն ցույց տվեցինք տարրական թվաբանության միջոցով։
Երբ Իսայանը խոսում էր նոյեմբերի 26-ի իրադարձությունների մասին, այդ թվաբանական դասավորությունն իրեն հայտնի էր, պարզապես խորհրդարանական ընդդիմությունը ևս մեկ անգամ կանխահայտ տանուլ տված խաղադրույք կատարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հայրենասիրության ու գիտակցականության վրա։ Գուցե ժամանակն է դադարեցնե՞լ խաբել ինքզինքն ու ուրիշներին: Հայրենասիրություն ու գիտակցականություն ցուցաբերել են միայն այն պատգամավորները, որոնք արդեն լքել են խմբակցությունը։ Նրանց հեշտությամբ կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Մյուսները հաճույքով կշարունակեն պարել Նիկոլի դուդուկի տակ։ Լավ իմանալով, որ հնարավոր չէ երկար ձգձգել ռազմական դրությունը, Փաշինյանը նախապես միջոցներ ձեռնարկեց խորհրդարանական մեծամասնության աջակցությունն ապահովելու համար։
Նրանց համար, ովքեր մեծ ու փոքր փողոցներից քայլել են դեպի պատգամավորական աթոռներ, խորհրդարանի լուծարումը կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ և վերադարձ նախկին կյանքին։ Ուստիև պարոնայք մինչև վերջ կառչած կմնան իրենց պատգամավորական աշխատավարձերին ու պարգևավճարներին, և խիղճն էլ այդ հանրության մեջ չի արթնանա. այդ անձինք մտածում են այլ կատեգորիաներով, նրանց հայրենասիրության ու գիտակցականության կոչ անելը ժամանակի զուր վատնում է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.