Последние новости

Սպանվել է հայտնի իրանացի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության փաստը, տեղեկացնում է News.am:

Ֆահրիզեադեն, որը ղեկավարում էր ՊՆ-ին կից Պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպությունը (SPND), մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից:

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն և ոչ մեծ հրդեհ:

Tasnim-ը հաղորդում է հարձակվողների և գիտնականի անվտանգության պահապանների միջև բախումների մասին:

Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետևանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռևս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:

Ֆահրիզադեն միակ իրանցի գիտնականն էր, որին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեջբերել էր իր ծրագրում: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ վերջին տարիներին նրան սպանելու մի քանի փորձերը պսակվել էին անհաջողությամբ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ