«Հրապարակ». ՄՈՏ 25 ՀԱԶԱՐ ԱՐՑԱԽՑԻ ՏՆԱԶՈՒՐԿ Է ԴԱՐՁԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են իրենց տները, որոնց բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերադառնում են Արցախ, Ստեփանակերտ, Ասկերան՝ Արցախի այլ բնակավայրեր, որտեղ պետությունը նրանց համար բնակարաններ է վարձում։
Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այդ մասին ասաց․ «Ազատ բնակարանները հրատապ կարգով գույքագրվել են ու շարունակվում են գույքագրվել, պայմանագիր է կնքվում տանտիրոջ հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա Արցախում չեն ապրում, բայց տուն ունեն, Արցախի Հանրապետությունն այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն»։
Թե որքան գումարի մասին է խոսքը՝ նա չհստակեցրեց։ Շատերին դեռ ժամանակավոր կացարան են տվել վարչատարածքային տարբեր կառույցներում՝ մանկապարտեզներ, մշակութային տներ և այլն։ Իսկ ինչքա՞ն է տնազուրկների թիվը․ Հարությունյանը մոտավոր թիվ ասաց՝ մոտ 25 հազար։
Մեկ տարի էլ բնակիչներն անվճար, բայց լիմիտավորված կօգտվեն հոսանքից, ինտերնետ և հեռախոսային կապից։ Սահմանվել է նաև յուրաքանչյուր ընտանիքի, ամեն շնչի հաշվով, ամսական 60 հազարական դրամ գումար տրամադրել։ Ենթադրենք, 5 հոգանոց ընտանիքում աշխատում է մեկը և ստանում 150 հազար դրամ աշխատավարձ, 150 հազար էլ պետությունը կտրամադրի, որ կարողանան գոյատևել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.