Հայաստանում Արցախյան պատերազմի ժամանակ 2660 զինծառայողի մահ է հաստատվել
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների թիվը 2660 է։
«Մենք վստահ չենք թվի մեջ, քանի որ պրոցեսն ընթացքում է»,- ասել է Թորոսյանը Factor.tv-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ԴՆԹ թեստերի մասին
Խոսելով զոհված զինծառայողների ինքնությունը պարզելու համար իրականացվող գենետիկական հետազոտությունների մասին, Թորոսյանը նշել է, որ ԴՆԹ-ի համադրիչի կատարողականությունն այնքան էլ բարձր չէ և թույլ չի տալիս «մեկ օրում ուսումնասիրել բոլոր նմուշները»:
«Մեկուկես ամսվա ընթացքում մենք ավելի շատ հետազոտություններ ենք անցկացրել, քան նախորդ տարվա ընթացքում, և աշխատում ենք այս շրջանակում, այսինքն` ավելին չենք կարող անել: Սա ֆիզիկապես շատ բարդ, բազմաբաղադրիչ և երկարաժամկետ գործընթաց է », - ասել է Թորոսյանը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ Արցախում պատերազմի սկզբից մինչ օրս կատարվել է 397 գենետիկական հետազոտություն, շուրջ 600 նմուշ՝ հերթի մեջ է:
Վիրավորների բժշկական օգնության մասին
«Պատերազմի առաջին օրվանից մինչ օրս բոլոր վիրավոր զինծառայողները, կամավորները և քաղաքացիական անձինք ստացել են և ստանում են բժշկական օգնություն՝ ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, Հայաստանի լավագույն հիվանդանոցներում: Այս գործընթացում ներգրավվել են շուրջ 40 հաստատություններ», - ասել է Թորոսյանը:
Նա շեշտել է, որ պետությունն իր վրա է վերցրել Արցախյան պատերազմում վիրավորների բուժման և սննդի բոլոր ծախսերը: Թորոսյանը նշել է, որ Հայաստանը մեծ օգնություն է ստացել սփյուռքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչը օգնում է խուսափել դեղորայքի և սարքավորումների պակասից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».