Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ՑԱՎԸ
Նոյեմբերի 9-ի ազգային աղետից հետո աշխարհի վրա չկա երևի իրեն հայ համարող բանական մարդ, որ չի հոգում զգում աննկարագրելի տառապանքներ պատճառող ցավ։
Ցավ ամեն զոհված, անհետ կորած կամ գերեվարված բալի համար։ Ցավ Արցախի անդամահատման համար։ Ցավ Հայրենիք կորցնելու համար։ Ցավ համազգային նվաստացման համար։
Այդ բազմաշերտ ցավը մեզ դարձնում է հուզական, ագրեսիվ, ընկճված, ծխող ու խմող։ Նա չի մեղմվում, քանի ռազմագերիները չեն վերադարձել։ Նա չի մեղվում, քանի ազգային աղետի մեղավորները չեն հեռացել և չեն պատժվել։
Սակայն այս ցավը երբեք չպիտի անցնի, քանի որ մարդկային կորուստների մեծ մասն անդառնալի է, իսկ տարածքային իւ բարոյական կորուստները կարող են վերականգնվել միայն մի դեպքում՝ եթե այս անտանելի տանջանքները մեզ ոչ թե ընկճեն, այլ ստիպեն վերակազմակերպվել, ցավով ապրել ու ցավը վերածել ստեղծարար ռեվանշի։
Մեր ցավը երբեք ոչ ոք չի տանելու։
Ոչ մի ռուս խաղաղապահ, ֆրանսիական սենատոր, ամերիկացի նախագահ, չինացի բիզնեսմեն և հրեա փիլիսոփա։ ՈՉ ՈՔ։
Նրա պատճառների հավաքական մեղավորը և կոլեկտիվ պատասխանատուն միայն մենք ենք։ Եթե ցավը դադարեց՝ ապա մենք երբեք չենք փորձի հետ բերել կորցրածը ու կրկին դառնալ արժանապատիվ ազգ։
Ցավից փախչելը կդառնա ազգային նվաստացումը վերջնականապես ամրագրող և վավերացնող կնիք։ Ցավազրկումը հավասարազոր կլինի հայրենազրկմանը։
Ուստի մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով։ Մեր ցավերը չպետք է ֆանտոմային լինեն, նրանց աղբյուրը կորուսյալ հայրենիքի և արժանապատվության ավարտուն չգոյությունը չէ։
Մեր ցավը պետք է միս ու արյուն ունենա։
Պատրաստ ե՞ս այսպիսի ցավի, հայ ժողովուրդ։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 18:52
«Сегодня Пашинян, конечно, наговорил. Пойдем по пунктам», - пишет политолог-кавказовед Карен Игитян на своей странице в Фейсбук.
-
2025-07-16 17:52
Подводя итоги первого полугодия 2025 года, Ардшинбанк вновь демонстрирует устойчивые и сильные финансовые показатели, подтверждая свою позицию одного из ведущих финансовых институтов страны.
-
2025-07-16 10:45
Самый опасный тезис в заявлении посла США в Турции – это то, что территорию, входящую в 29743 квадратных километра суверенной, международно признанной Республики Армения, посол считает предметом «спора», написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-15 11:16
"Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.