«Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են անում այն ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք որդիները հիմա Արցախում են։
Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծնողներից մի քանիսին, լսել նրանց մտահոգությունները և խոստացել 2 օրում պատասխանել։
Սակայն ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից․ յուրաքանչյուր ժամը վտանգավոր են համարում իրենց զավակների կյանքի համար։ Երեկ վարչապետի հետ հանդիպմանը ներկա զինծառայողներից մեկի հայրը մանրամասներ պատմեց հանդիպման մասին։
«Ես նրա երեսին պարզ ասացի` ինչպես ժամանակին «Արմենիա» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասացիք՝ դու չես տիրապետում իրավիճակին, օգնականները սխալ ինֆորմացիա են քեզ տալիս, հիմա Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս»,- նշեց տղամարդը։
Նրա խոսքով՝ իրենք պահանջում են վերադարձնել 18-20 տարեկան տղաներին Հայաստան՝ մեր երկրի տարածքում ծառայությունը շարունակելու։
«Ես նրան մի բան էլ ասացի, որ դուրը չեկավ։ Ասացի՝ Դուք՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես վարչապետ, մոռացել եք զինվորին, զինվորները մոռացված են։ Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են մեր զինվորները, ինձ ասաց՝ երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ։ Սա պատասխա՞ն է»,- նշեց տղամարդն ու հավելեց՝ հետո վարչապետն իր խոսքերի համար ներողություն է խնդրել, բայց ասված խոսքերը հետ չես բերի։
Վարչապետը հավաստիացրել է, որ զինծառայողների կեցության հետ կապված իրավիճակն արագ կլուծվի, սակայն ծնողները չեն վստահում, չեն հավատում։
«Մենք անգամ նրան ասացինք՝ եթե Դուք չեք կարող մեր երեխաներին բերել, մենք գնանք, բերենք։ Ասաց՝ դա հանցագործություն է։ Ես նշեցի՝ շատ լավ հասկանում ենք, որ հանցագործություն է, կառավարությունը դրդում է մեզ հանցագործության»,- շեշտեց տղամարդը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշենք, որ կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Այնտեղ մի քանի հարյուր մարդ է հավաքվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 14:50
«Предлагаю посмотреть этот репортаж и вспомнить, какой состоявшейся и крепкой государственностью мы обладали всего лишь 10 лет назад.
-
2025-04-23 14:15
«Можно долго говорить о целесообразности продолжения процесса международного признания Геноцида армян. Можно привести множество аргументов, научных, исторических и политических доказательств. Все это можно и нужно делать», - пишет экс-депутат НС РА, соучредитель гражданской инициативы «Мост» Арман Абовян.
-
2025-04-23 14:12
В преддверии 110-ой годовщины Геноцида армян 23 апреля в 19:15 с Площади Республики стартует традиционное факельное шествие. Приняв в нем участие, вы, по сути, получите возможность сказать, что не согласны с политикой отрицания Геноцида, проводимой сейчас действующими властями Армении.
-
2025-04-23 14:10
В целях обеспечения безопасности участников факельного шествия, посвященного 110-й годовщине Геноцида армян, 23 апреля, начиная с 18:30, будет ограничен въезд транспортных средств на площадь Республики в Ереване во всех направлениях. Об этом сообщает полиция МВД.