Ֆրանսիան Թուրքիայից սպասում է ԼՂ–ից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողություններ
Ֆրանսիան Թուրքիայից սպասում է Լեռնային Ղարաբաղից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողությունների։ Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։
Նա հիշեցրեց, որ հակամարտության առաջին օրվանից սկսած` Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Հայտարարվել է երեք հրադադար, բայց ոչ մեկը չի կատարվել։
Լըմուանը նշեց, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության մեջ բացակա են կարևոր տարրեր։
«Օրինակ՝ հայտարարության մեջ Սիրիայից բերված վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու առումով կետեր չկան։ Ղարաբաղի կարգավիճակը հստակեցված չէ։ Հարցեր կան կապված անվտանգության և կայունության հետ։ Ուստի կարևոր է բանակցությունների շարունակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այսպիսի ցանկություն են հայտնել նաև հայկական և ադրբեջանական կողմերը»,- նշեց Լըմուանը։
Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահն առաջինն է «իրերն իրենց անուններով կոչել» և ասել, որ Ղարաբաղում կան Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկաններ։ Ֆրանսիան Թուրքիայից սպասում է վարձկաններին դուրս բերելու կոնկրետ գործողություններ և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է պատժամիջոցների հարցը։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել Ղարաբաղյան հակամարտության գոտի։
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.