Ռուբեն Մխիթարյան. Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը
Թող մեր տղերքը հետ գան, սրանք թող չգնան դեռ, հետո կլուծենք սրանց հարցերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Եթե մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դեսպանատների մոտ, ապա իմ գյումրեցի ընեկներին էլ եմ կոչ անում գալ Երևան, մասնակցել դրան, այդ դեսպանատները Երևանում են: Կա 10 դեսպանատուն, որտեղ պետք է գնանք, պատրաստ պետք է լինենք չհոգնելու, առանց ջղայնանալու անենք այն գործը, որն իրոք ամենակարևորն է: Մեր արածի մեջ չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ, կա մեկ շատ կարևոր բան՝ մեր գերի ընկած տղերքի, զոհվածների ծնողները և այն ծնողները, որոնք իրենց երեխաների դիերին են այսօր սպասում, պետք է իմանան, որ միայնակ չեն մնացել մեր իշխանության հետ, այն իշխանության հետ, որն այսօր բացարձակ ոչ մի բան չի անում»,- հայտարարեց Մխիթարյանը:
Նա կոչ արեց հետևել մտավորականների էջերին՝ տեղեկանալու համար, թե երբ ու որտեղից են սկսելու դեսպանատների մոտ գնալու ակցիան, որ ոստիկանությունն էլ ուղեկցի իրենց մինչև այն բոլոր կետերը, որտեղ գնալու են, և պահանջեն, որ գործուն քայլեր ձեռնարկեն:
«Այլ ոչ թե Ադրբեջանն այս ամենը վերածի իր համար ցանկալի շոուի, որովհետև մենք հոգնել ենք թե՛ էստեղի, թե՛ էնտեղի շոուներից, մեր տղերքի կյանքը չպետք է շոուի վերածվի: Հերիք է ստատուս գրենք, ստատուսով զինվոր հետ չենք բերի, ստատուսով պատերազմ չենք հաղթում, ամեն ժամը գերկարևոր է»,- ասաց նա:
Մխիթարյանը սփյուռքում ապրող հայերին կոչ արեց նամակներ գրել իրենց կառավարությունների էլեկտրոնային հասցեներին։
«Հաշվեք ձեր ամեն մի նամակը մի պատրոն է, մի սաղավարտ է էդ տղերքի համար, հերիք է ոտանավորներ եք արտասանում, բոլորս էլ Շիրազի, Չարենցի ոտանավորները գիտենք, բայց չգիտենք՝ մեր տղերքը այնտեղ ո՞նց են: Եկեք տաս օր գործի չգնանք, ի՞նչ գործ, սա է մեր գործը: Տաս օր ամեն օր նույն օրը նույն ժամին դուրս կգանք, սկզբից 100 հոգով կքայլենք, հետո 10 հազար, մեր տղերքը հետ պիտի գան, թող մեր տղերքը հետ գան, սրանց հարցրեը հետո կլուծենք»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 09:06
Жительница села Киранц Гоар Варданян отреагировала на заявление Никола Пашиняна, который сказал, что если кто-то хочет увидеть идеологию реальной Армении, нужно поехать в Киранц.
-
2025-04-21 06:42
Государственный департамент США в воскресенье заявил, что приветствовал бы любое решение о продлении однодневного пасхального перемирия, объявленного президентом России Владимиром Путиным, несмотря на то, что ранее Кремль заявлял, что приказа о таком продлении не поступало, сообщает Reuters.
-
2025-04-21 06:40
Заместитель министра иностранных дел Ирана по правовым вопросам Казем Гарибабади, который является членом иранской переговорной группы, заявил, что в переговорах с Соединенными Штатами обогащение урана является красной линией для Ирана, передает Mehr.
-
2025-04-21 06:38
Власти Украины потребовали от американского телеканала Fox News извиниться за обозначение Киева как российского города во время трансляции пасхальной литургии.