«Դու ևս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին
Արմեն Սարգսյանը մասնավոր այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: News.am-ը փորձեց իր աղբյուրներից ճշտել, թե ինչպես է անցել հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մոսկվա քաղաքում մեր աղբյուրը հայտնեց, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու շրջակայքում։ Նախ, բոլոր հայտնի խոշոր հայազգի գործարարները և ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել, հանդիպել նախագահի հետ, հանդիպմանը եկել է առավելագույնը 20-30 հոգի: Ներս մտնելիս դրսում կանգնած հայերը գոռացել են «Դավաճան», ըստ էության հանդիպումը չսկսած ձևավորվել է լարված մթնոլորտ։
Նախագահը փորձել է հանդարտության, միասնականության կոչերով իրավիճակը շտկել, բայց միևնույն է անգամ ներսի նստածները բղավել են՝ «դու ևս դավաճան ես»: Հարցել է՝ «ե՞ս ինչու եմ դավաճան», պատասխան է հնչել, «դու Նիկոլի հետ ես», «որ նախագահին դատում էին (նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին․ խմբ․), դու մի հատ ծպտուն չհանեցիր, դրա համար էլ էս օրին հասանք»։ Աղբյուրը պատմում է, որ այլ ներկայացուցիչների հետ մասնավոր հանդիպումներն ևս բավականին լարված են անցել, նախագահը մշտապես խիստ քննադատության է արժանացել տեղի մտավորական դեմքերի կողմից, որոնք ասել են, թե մենք մեր հայրենիքն ենք պահանջում, Ձեզանից ու Նիկոլից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 11:41
"Борьба может обрести плоть и кровь только в том случае, если она будет привнесена в политическое поле, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге ДАВТЯН.
-
2024-04-26 11:35
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян пишет:
-
2024-04-26 10:48
В Telegram-каналах распространяется видеоматериал, в котором видно, как множество людей с флагами Турции и Азербайджана скандируют «Пашинян, Пашинян».
-
2024-04-26 10:45
В разных частях Еревана граждане проводят акции неповиновения.