Իրանագետ․ Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք»
Սոցցանցերում Սյունիքով անցնելիք ճանապարհն արդեն անվանում են «Թուրանական միջանցք»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա մասնավորապես գրել է. «Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Նախիջևանի և «մայրցամաքային» Ադրբեջանի միացումը «առնվազն նույնքան արժեքավոր է, որքան Ղարաբաղի ազատագրումը»:
Թուրքական մամուլում գրեթե «ըմբոշխնում են» Հայաստանի տարածքով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման երկու մասերը միմյանց հետ կապելուն միտված ցամաքային միջանցքի գաղափարը, իսկ սոցցանցերում այն արդեն անվանում են «Թուրանական միջանցք», որով Թուրքիան պատրաստվում է դուրս գալ Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ։
Եվ միայն Հայաստանում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարկ չի համարում որևէ ընկալելի մեկնաբանություն կամ պարզաբանում տալ այս մասին։ Վարչախմբի մյուս պատասխանատուներն էլ բնականաբար լռում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, կրկին տեղյակ չեն, թե ի՞նչ է պատրաստվում անել «նորին մեծություն առաջնորդը»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.