ՀՀ առողջապահության նախարարությունն 8 ամսում ավելի քան 15 միլիարդ դրամ է ծախսել
2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ծախսել է 15 168 400 586 դրամ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 4 945 270 160 դրամ, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 705 948 100 դրամ, պարգևատրումը Covid-19-ի շրջանակում կազմել է 954 504 059 դրամ, ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերը` 393 021 823 դրամ, պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը կազմել է 982 327 805 դրամ,դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությունը կազմել է 2 446 097 104 դրամ, բժշկական սարքավորումներով հագեցվածությունը` 3 362 427 040 դրամ,բժշկական կենտրոնների վերանորոգման համար ծախսվել է 981 716 259 դրամ, իսկ այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումները կազմել են 397 088 237 դրամ։
«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնում է, որ գումարի մեջ ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:24
Государственная некоммерческая организация «Дом-музей братьев Орбели» объединится с ГНКО «Музей истории Армении». В результате реорганизации будет создан филиал Музея братьев Орбели Музея истории Армении. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:23
В 2025 году Армения в качестве донора участвует в 13-ом регулярном пополнении Азиатского фонда развития и 8-ом пополнении Специального фонда технической помощи. С данной целью в этом году страна выделит Фонду АФР 1 миллион долларов. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:20
Вчера газета "Грапарак" сообщила, что в их распоряжение попали данные о предстоящих новых территориальных уступках. Издание продолжает тему:
-
2025-06-12 12:10
Армянские стартапы смогут пользоваться мощностями AI-центра, который построит в республике компания Nvidia. Об этом заявил на заседании правительства министр высокотехнологичной промышленности Армении Мхитар Айрапетян.