Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր չէ նրանց զինծառայող երեխաներին տեղափոխել Հայաստան, հնարավոր է որոշակի ժամանակով փոխարինել հայաստանցի զինծառայողներով: Այս մասին ասաց նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողի ծնողը:
«Հնարավոր չի, որ բանակն էնտեղից գա, կարող են կռվի մասնակցած երեխաներին 10-օրյա արձակուրդ տրամադրեն, նրանց փոխարինելով էստեղի ժամկետայիններով: Հետևաբար մեր պահանջը չի բավարարվել:Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն»,- ասաց նա:
Ծնողները նույնիսկ ծայրահեղ տարբերակ են առաջարկել, սեփական ուժերով գնալ և զինծառայողներին տեղափոխել Հայաստան, սակայն նախարարն ասել է, որ ավելի վատ կլինի իրենց համար:
«Մենք ասացինք, որ նույնիսկ պատրաստ են 9-10 տարի նստենք, միայն գնանք մեր երեխեքին բերենք, ասեց ավելի վատ ձեզ համար»,- հավելեց ակցիայի մասնակիցը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից 5 հոգու հետ նախարարը կհանդիպի նաև վաղը:
Նշենք, որ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով բավական կոշտ է արձագանքել ծնողների պահանջին:
Այսօր ծնողները պահանջագիր են ներկայացրել վարչապետին` նրան 2 օր տալով հարցը լուծելու համար, այլապես իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.