Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ի երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի և մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպումն ավարտված է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
«Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի և մեծ տեխնիկայի տեխնիկական նախապատրաստման համար վայրի կազմակերպման աշխատանքները: Այժմ փրկարարների տեխնիկան գտնվում է ավտոպարկում, որտեղ տեղակայված են լիցքավորման, տեխնիկան լվալու, սպասարկելու և վերանորոգելու կետեր»,-ասել են մամուլի ծառայությունից:
ԱԻՆ-ում նշել են, որ ամեն օր վարորդներն անցնում են ճանապարհային երթևեկության անվտանգության մասին հրահանգավորում, ինչպես նաև բուժզննում: «Վարորդների հանգստի ռեժիմը պահպանվում է և կազմում է առնվազն 8 ժամ»,-հավելել են նախարարությունում:
Փրկարարների ճամբարում տեղակայված է բուժկետ, որտեղ կան անհրաժեշտ դեղամիջողներն ու որակավորված մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև անձնական կազմին և անհրաժեշտության դեպքում քաղաքացիական բնակչությանը պոլիկլինիկական ծառայություններ մատուցելու համար: Փրկարարները տեղական վարչակազմի հետ նաև շարունակում են բաշխել և փոխանցել շինանյութը տուժած բնակչությանը: Օպերատիվ խումբն ամեն օր ուսումնասիրում է հումանիտար օգնության նյութերի կիրառման օբյեկտները, ինչպես նաև ստանում է տեղեկատվություն տեղական վարչակազմից տուժած բնակչությանը հավելյալ օգնություն ցուցաբերելու և Ղարաբաղում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները վերականգնելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).