Մտավորականների միաբանության երթը՝ Ազատության հրապարակից (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ազատության հրապարակից այսօր` նոյեմբերի 29-ին, տեղի է ունենում միաբանության երթ, որի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և ձայն հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, տեղեկացնում է News.am-ը:
Երթը տեղի կունենա Ազատության հրապարակ - ՌԴ դեսպանատուն երթուղիով:
Ակցիայի մասնակիցները անհետ կորածների և գերիների լուսանկարներով են մասնակցում երթին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես են եկել միաբանության կոչով։
«Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն:
Չկա որևէ պետական պատկան մարմին, որը համակարգված և պատասխանատու կերպով կզբաղվի արցախյան պատերազմում անհետ կորած և գերեվարված զինվորներին տուն վերադարձնելու և զոհված զինվորների աճյունները արժանավայել հողին հանձնելու գործընթացներով:
Մենք գիտակցում ենք, որ ճակատագրական այս հարցի լուծման համար թանկ է ամեն րոպեն:
Մենք գիտակցում ենք նաև, որ այս խնդրի հանգուցալուծումը կախված է ամեն հայից՝ անկախ նրա բնակության վայրից:
Կոչ ենք անում բոլոր մեր այն սրտացավ հայրենակիցներին՝ անկախ քաղաքական նախասիրությունից, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը՝ ՄԻԱՑԵՔ ՄԵԶ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.