Հրապարակվել են Իրանում միջուկային ֆիզիկոսի սպանության մանրամասները
Իրանցի միջուկային գիտնականը երթևեկել է զրահապատ մեքենայով, սակայն դուրս եկել դրանից, որից հետո սպանվել է հեռակառավարվող զենքից, հաղորդել է Fars իրանական լրատվական գործակալությունը:
Լրատվականի տվյալներով՝ նոյեմբերի 27-ին զրահապատ ավտոմեքենան տեղափոխում էր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեին և նրա տիկնոջը Իրանի հյուսիսում՝ Մազենդերան նահանգի Ռոստամկոլա քաղաքից դեպի Աբսարդ բնակավայր, որտեղ և տեղի է ունեցել մահափորձը: Նրա մեքենան ուղեկցում էր իր անվտանգության ծառայության ևս երեք ավտոմեքենա:
Ավտոշարասյան առջևից շարժվող անվտանգության մեքենան առաջ է անցել իրավիճակը ստուգելու համար: Սակայն այդ պահին, ինչպես նշում է պորտալը, Ֆախրիզադեի ուշադրությունը շեղել են մեքենայի ուղղությամբ կրակոցների ձայները, որոնք, ըստ նրա, շարժչի խնդրի կամ ինչ-որ խոչընդոտի բախվելու ձայներ էին:
Այդ պատճառով նա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նրա ուղղությամբ կրակ էին բացել հեռակառավարվող հրազենից: Ավտոմեքենան, որից կրակ էին բացել, կանգնած էր Ֆախրիզադեի մեքենայից 150 մետր հեռավորության վրա:
Գործակալության տվյալներով երկու փամփուշտ դիպել են նրա մարմնի կողային հատվածին, մեկը՝ մեջքին, ինչի հետևանքով վնասվել էր նրա ողնուղեղը: Ֆախրիզադեն իր մարմնով ծածկել է թիկնապահին, որը ևս ստացել է վնասվաքներ մի քանի փամփուշտի հետևանքով: Այնուհետև Nissan-ը պայթել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գործակալության հաղորդմամբ՝ մահափորձն ընդամենը տևել է երեք րոպե: Մեքենայի սեփականատերը լքել է երկիրը հոկտեմբերի 29-ին:
Միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն զոհվել է Թեհրանի մերձակայքում մահափորձի հետևանքով. նա ստացել էր լուրջ վնասվածք և մահացել հիվանդանոցում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սպանված գիտնականը նախարարության կից հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարն էր:
Նրա սպանությունը տեղի է ունեցել մեկ ուրիշ իրանցի միջուկային գիտնականի՝ Մաջիդ Շախրիարիի սպանության տարելիցի նախաշեմին (գիտնականը սպանվել էր 2010 թվականի նոյեմբերի 29-ին):
Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին, մեկնաբանելով վերջին իրադարձությունները, հայտնել է, որ Ֆախրիզադեն զբաղվել է հիմնականում երկրի ուղղությամբ միջուկային հարվածի դեմ պաշտպանության հարցերով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունները՝ կոչ անելով միջազգային հանրությանը դադարել երկակի ստանդարտների քաղաքականությունն ու դատապարտել «պետական ահաբեկչության» գործողությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ միջուկային ֆիզիկոսի սպանությունն անպատասխան չի մնա: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակն, ի պատասխան ՌԻԱ Նովոստի-ի հարցման, հայտնել է, որ չի մեկնաբանի Իրանի իշխանությունների հայտարարությունները Ֆախրիզադեի սպանության գործում հրեական պետության մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.