Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։ Հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կենտրոնի մասնագետներն ինժեներական հետախուզում են իրականացրել և Շուշի-Լիսոգոր ճանապարհահատվածը ՝ մոտ 3 կմ երկարությամբ, պայթունավտանգ առարկաներից մաքրել են։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում մաքրվել է ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ։ Միաժամանակ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթուցիկ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.