Последние новости

Արցախում ծառայող զինվորների հարազատների բողոքի ակցիան Կառավարության դիմաց (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Արցախում ծառայող զինվորների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին Հայաստան, տեղեկացնում է News.am-ը:

 

 

Նրանցից մեկը, ով ներկայացավ Հասմիկ Գրիգորյան, լրագրողների հետ զրույցում ասաց. «Նրանք, որոնք մասնակցել են այս պատերազմին Մատաղիսում, Ջաբրայիլում, Հադրութում, որոնք պետք է զորացրվեին հունվարին, իմ երեխան դրանց մեջ է, խնդրում եմ մեկ ամիս շուտ մեր երեխեքը զորացրվեն: Իրեփնք մասնակցեցին այդ ահռելի պտերազմին, ընկերներ կորցրեցին, քնեցին դիրքերում, դրսներում, հիմա էլ քնում են դպրոցներում հատակին: Խնդրում, աղաչում եմ, թող այս ամսի 1-ից թողնեն տուն գան երեխեքը: բոլորն էլ ունեն առողջական խնդիրներ, որովհետև բետոնին են քնում: Ով կարող է փոխարինել նրանց յնտեղ, խնդրում եմէ՝ փոխարինեք; Հիմա էնտեղ խաղաղություն է տիրում»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ