Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալը օրակարգ չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը: Դանիելյանի գրառումը՝ ստորև.
«Քանի օր է ինձ մի հարց է տանջում: Չարչարում է: Երբ մենք երկու տարի շարունակ մաթեմատիկական ճշգրտությամբ դնում, հիմնավորում էինք ու կանխատեսում էինք զարգացումները Արցախյան ճակատում, մեդիա դաշտը և սոցիալական ցանցը հիմնականում անտարբեր էր մանում: Չգիտեմ, երևի համոզիչ չէինք, կամ մարդիկ պարզապես հրաժարվում էին հավատալ, որ հայը կարող է նման հրեշավոր պլան իրագործել: Ինքս էի երբեմն կասկածում, քանի որ պլանը չափից դուրս ճշգրիտ էր գծված, գրեթե անիրական, անմարդկային, հանճարեղ ճշգրտությամբ:
Հիմա երբ մեր կանխատեսումները ցավալի ճշգրտությամբ իրականացան, ամենուր ինչոր կեղծ դիսկուրսներ են ծագում, որոնք միտված են վերլուծել անցյալը: Անցյալ, որտեղ ամեն ինչ շատ պարզ էր ու հստակ: Այնքան պարզ էր, որ մենք նախապես էինք դա ասել: Այսինքն ոչ մի նոր բան այնտեղ չի կարող լինել: Այո´, Փաշինյանը դավաճան սրիկա է, այո´ միտումնավոր է անում, այո´ ստել է ու ստում է: Ինձ ով կբացատրի, ո՞րն ա պատճառը, որ էս ակնհայտ ճշմարտությունները անընդհատ արծարծվում են, երբ ժամանակ, երբ հակառակորդը ակտիվ խրամատավորվում է մեր բնօրրանում: Ամեն րոպե իրենց դիրքերը ամրանում են: Գերիների, ներքին պառակտման կամ այլ թեմաների մասին խոսելիս մենք վատնում ենք թանկարժեք վայրկյաններ, երբ կարելի էր իրական հակահարված սկսել: Թեկուզ գոնե օրակարգի մակարդակով, իսկ Փաշինյանի հեռանալը օրակարգ չէ: Օրակարգն այն է, թե ի՞նչ պետք է արվի դրանից անմիջապես հետո: Ինչու են բոլորը խուսափում դրա մասին խոսելուց:
Ես օրինակ վստահ եմ, որ ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով: Ու կարծում եմ՝ դա պետք է լինի ներքաղաքական գլխավոր դիսկուրսը, իսկ մնացած հարցերը՝ ռազմագերիներից մինչև Սոթք գերխնդրի ածանցյալ մասերն են: Դա պետք է արվեր պատերազմի առաջին իսկ օրը ու եթե ես ճակատում չլինեի, կարող եք չկասկածել, էնպես կանեի, որ ողջ հայ ազգը դրա մասին կխոսեր: Հիմա ահագին ուշացել ենք, բայց ամեն վատնված վայրկյանը մեր դեմ է աշխատում: Սրանից հարմար պահ չի լինելու: Բայց արի ու տես, որ քննարկվում է ամեն ինչ, բացի միակ կարևոր, միակ անհրաժեշտ ու միակ հնարավոր քայլից:
Ո՞վ ինձ կբացատրի` ինչո՞ւ է այդպես:
Ես մի բնածին հատկություն ունեմ, որն իմ կյանքի ահագին դրվագներում ինձ փրկել է: Չգիտեմ ինչու, երբ մարդկանց բազմությունը մի ուղղությամբ է գնում, ես հակված եմ հակադրվել: Առաջ բնազդաբար էի դա անում, իսկ հիմա կյանքի օրենք է դարձել: Ժողովուրդ ջան, երբ բոլորը նույն բանն են ասում, դա ինչպես օրենք նշանակում է, որ ձեզ խաբում են, իսկ եթե դա համեմվում է էմոցիոնալ ենթատեքստով, ուրեմն խաբեբայության հավանականությունը 100% է:
Ինձ հաճախ եք հարցնում՝ «ինչո՞վ կարող ենք օգնել»: Պետք է խնդրեմ ինձ օգնեք ու ոչխարների հոտի մեջ չմտնեք: Էլ մի մտեք: Ու հիշեք՝ միշտ կարա լինի ավելի վատ: Ու կլինի ավելի վատ, եթե էլի դառնանք ոչխար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.