«WarGonzo»․ Բերձորի կարգավիճակը դեռ որոշված չէ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը հանձնվում է Ադրբեջանին։
«WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը այժմ Լաչինի շրջանում է՝ Բերձորում։ Նշում է, որ ռուս խաղաղապահների շարասյունն այստեղ է։
«Հիմնական ինտրիգն այն է՝ արդյո՞ք տեղի բնակիչները կմնան Բերձորում և քաղաքը նախկինի պետ կշարունակի մնալ Արցախի իշխանությունների հսկողության տակ, քանի որ այն ընդգրկվում է Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքում, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, թե՞ որեպես վարչական միավոր կդառնա Ադրբեջանի մաս։
Այս ուղղությամբ կարծիքները տարբեր են։ Օրինակ, ինչպես իմացանք տեղի իշխանություններից, ազդակներ են ստացել, որ բնակիչները կարող են մնալ, անվտանգությունը երաշխավորված կլինի իշխանությունների կողմից, մյուս կողմից զինվորականներն ասում են, որ հնարավոր է տեղի բնակիչները, այնուհանդերձ, հեռանան մինչև 18։00-ն», տեսանյութում ասում է Պեգովը։
Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական հրապարակված Ադրբեջանին հանձնվող համայնքների ցանկում Բերձոր քաղաքան ու Աղավնո գյուղը չկան։ Սակայն Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչները հանկարծ տեղականում են, որ համայնքներն անցնում են ադրբեջանցիների իրավասության ներքո։ Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյան Panorama.am-ին ասել էր, որ որևէ հաստատված բան այս պահին չկա։
«Այս պահին հայտնի է, որ քննարկվում է միջանցքը ադրբեջանցիների իրավասության ներքո անցնելու տարբերակը։ Բայց դա դեռ վերջնական որոշում չէ։ Արցախի դիվանագիտական կորպուսը ջանք ու ջիղ չի խնայում, որպեսզի դա լինի հայկական։ Ես էս շրջանի ղեկավարն եմ, չեմ պատրաստվում կաբինետը լքել անկախ ամեն ինչից»,-ասել էր Ալավերդյանը։
Նա չգիտեր՝ ում հետ է բանակցում Արցախի դիվանագիտական կորպուսը՝ ռուսների՞, ադրբեջանցիների՞, հայաստանցիների՞։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.