ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում Արցախյան պատերազմում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, հաղորդում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչություն կատարելու նպատակով, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձինք, գործելով կազմակերպված խմբի կազմում, նույն ժամանակահատվածից սկսած համապատասխան ֆինանսական/դրամական միջոցներ, ինչպես նաև զենք և ռազմամթերք են տրամադրել «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ», «Սուկուր», «Ալ Համզաթ», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական խմբավորումներին, վերջինների կազմից կատարել ահաբեկիչ-վարձկանների ընտրություն, ապահովել նրանց սահուն, անարգել անցումը Սիրիայի և Թուրքիայի պետական սահմանով նախ Թուրքիայի, ապա Ադրբեջանի Հանրապետությունների տարածքներ»,- հայտնում են գերատեսչությունից:
Դատախազության հաղորդմամբ, 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ «Սուլթան Սուլեյման Շահ /Ալ Ամշաթ» և «Սուլթան Մուրադ» խմբավորումների կազմում ընդգրկված շուրջ երկու հազարից ավել վարձկան անդամներն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հետ ներգրավվել և ակտիվ մասնակցություն են ունեցել նախապես Արցախի Հանրապետության դեմ ծրագրված, համակարգված և նպատակաուղղված ռազմական գործողություններում:
«Վերոգրյալի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ահաբեկչության ֆինանսավորման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.