Последние новости

Արփինե Հովհաննիսյան. Ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին

Բացատրեմ ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախգահ Արփինե Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետևյալ հարցերի մասով՝

1. Ինչու՞ դատավորները կալանք չեն տալիս ու իմ պատվերին համապատասխան ընդդիմադիրներին չեն փակում։ Չէ՞ որ իմ սրտի դատախազը ինչ ասում եմ՝ անում է։

2. Ինչու՞ վարչական դատարանը կասեցրեց հավաքների ազատության արգելքի նորմը։ Հիմա փաստորեն ազատ կարող են հավաք անել։

3. ԲԴԽ անդամները ինչո՞ւ չեն ազատվում Ռ. Վարդազարյանից ու պատվեր չկատարող դատավորներից։

Հ.Գ. Ես լիահույս եմ, որ այնտեղ գնացած մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում հիմա երկրում ու որ ազգային պատուհասը չի տիրապետում իրավիճակին։

Կոչ եմ անում լրատվամիջոցներին սպասել ու հարցեր ուղղել այս մարդկանց։ Ամեն ինչի մասին, այդ թվում՝ ստորացուցիչ համաձայնագրի մասին իրենց կարծիքը որպես քաղաքացի»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ