Վերաքննիչ քրեկան դատարանի նախագահը չի մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Վերաքննիչ քրեկան դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների նախագահների հետ հանդիպմանը։ Վազգեն Ռշտունին «Փատինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ հրավեր ստացել է դատական դեպարտամենտից՝ հանդիպմանը մասնակցելու համար, բայց չի մասնակցել, նշելով, որ ունի առողջական խնդիրներ, ջերմություն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է նախաձեռնել դատարանների նախագահների և ԲԴԽ մի քանի անդամների հետ, ինչը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Դատավորներից հրավիրվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, դատավոր Հովսեփ Բեդեվյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Անի Մխիթարյան և Սերգեյ Չիչոյանը:
Հանդիպմանը մասնակցած դատավորներն ու ԲԴԽ անդամները կառավարության շենքից դուրս են եկել հետևի մուտքով՝ խուսափելով լրագրողների հետ հանդիպումից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ հանդիպման բոլոր մասնակիցները պարտավոր են հանրությանը համոզիչ բացատրություն տալ հանդիպման օրակարգի և արդյունքների մասին։
«Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ՝ այն պայմաններում, երբ գնալով աճում է թշնամու առջև ծնկած քաղաքական ղեկավարության նկատմամբ հանրային պարսավանքի ալիքը, իսկ քաղաքական ղեկավարությունը դրսևորում է ամեն գնով իշխանության մնալու կամք»,- գրել է իրավապաշտպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.