Հայկ Ալումյան. Դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում
2018 թվականից սկսած մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ըստ էության քրեական չէ, դա քաղաքական հետապնդում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, տեղեկացնում է News.am-ը:
Ըստ նրա` այս ընթացքում իրենք բազմիցս ապացույցներ են ներկայացրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը մեզ համար նորություն չէր, դա պարզապես լրացուցիչ ապացույց էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Սա ևս մի ապացույց է, որ դատախազությունը խամաճիկ է Փաշինյանի ձեռքում, և հնազանդորեն կատարում է նրա բոլոր հրամաններն ու քմահաճույքները»:
Ալումյանը նշեց, որ այս պահին դատախազներին բացարկ հայտարարելու հարց դեռ չի քննարկվել` չնայած, որ նրանք ենթակա են բացարկի. «Ամեն ինչ տեղի է ունենում գլխավոր դատախազի վերահսկողության ներքո, և դատախազներին բացարկ հայտարարելն իմաստ չունի, քանի որ փոխարինումն իրավիճակի փոփոխության չի հանգեցնի»:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա չկայացած այցի իր տարբերակը, գրել էր հետևյալը. «Երբ պարզվեց, որ խնդիրը Քոչարյանի անձնագրի մեջ է, որը գտնվում է դատարանում: Ես ասացի` թող գնան դատարան, ես կխնդրեմ դատախազությանը չառարկել անձնագրի վերադարձի հարցում: Այդպես էլ եղավ: Դատարանը անձնագիրը վերադարձրեց Քոչարյանին, սակայն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն այդպես էլ չթռան Մոսկվա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 14:14
Пока премьер Никол Пашинян продолжает свой «крестовый поход» против ААЦ, который полностью вписывается в канву антицерковных и антиармянских заявлений азербайджанской власти, турецкие «экологи» атакуют Мецаморскую АЭС. В Турции 1 июня 33 организации, занимающиеся вопросами экологии и прав человека, провели акцию в Игдыре, призывая закрыть Мецаморскую атомную электростанцию (АЭС) в Армении, сообщают турецкие СМИ.
-
2025-06-05 13:55
Россия в контакте с азербайджанской стороной и работает над урегулированием вопроса вокруг возможного закрытия Русского дома, сообщил «Известиям» замглавы МИД РФ Михаил Галузин.
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).