Последние новости

Կոսաչյովը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռուսաստանը լուծել Ղարաբաղի խնդիրը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժ փուլի լուծման ժամանակ ազգամիջյան հարաբերությունները կարգավորման Ռուսաստանի փորձը պահանջված էր: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը Ազգությունների գործերի դաշնային գործակալության (ԱԳԴԳ) համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի փորձը, նրա դիվանագիտությունը փայլուն կերպով ցուցադրվեցին Լեռնային Ղարաբաղում հակամարտության թեժ փուլի լուծման և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- ասել է խորհրդարանականը:

Նա շեշտել է, որ միայն Ռուսաստանը կարողացավ արագ լուծել այս խնդիրը, ինչը նրա դիվանագետների և անձամբ պետության ղեկավարի վաստակն է:

«Սա նաև այն փորձի ընկալումն է, որը Ռուսաստանը կուտակել է ազգամիջյան հարաբերությունների կարգավորման մեջ»,- ասել է Կոսաչյովը:

Նա նաև նշել է, որ դժվար է պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագիրը կարողացել է կնքել որևէ մեկը «Մինսկի խմբից», այդ թվում` ԱՄՆ-ն, Ֆրանսիայում կամ Թուրքիան, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ