Պեսկովը չի մեկնաբանել Նախիջևանի և Ադրբեջանի միջև միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիևի խոսքերը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծման գաղափարին: Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առաջնորդները քննարկում են տրանսպորտային հաղորդակցության թեման, հաղորդում է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է News.am-ը:
«Կոնկրետ այդ թեման առանց մեկնաբանությունների կթողնեմ»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
«Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ մենք Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում խոսել ենք այն մասին, որ պետությունների ղեկավարներն այլ խնդիրներից բացի քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման և զարգացման հարցերը»,-նշել է նա: Նրա խոսքով՝ «տրանսպորտային հաղորդակցությունների թեման օրակարգում է և քննարկվում է առաջնորդների կողմից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.