Последние новости

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան. ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը «խնդրահարույց» է ՆԱՏՕ-ի միասնությունը պահպանելու համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը «խնդրահարույց» է ՆԱՏՕ-ի շարքերում միասնությունը պահպանելու համար: Այս մասին The National-ի հետ զրույցում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների գագաթաժողովի նախաշեմին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը:

Նրա խոսքով՝ Թուրքայի պահվածքը Հունաստանի և Կիպրոսի հետ Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում, երկրի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությանը, ինչպես նաև Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խնդրահարույց» են ՆԱՏՕ-ի շարքերում միասնությունը պահպանելու համար:

«Հատկապես մեզ մտահոգում է Ս-400-երի գնումը»,-հավելել է նա:

«Այն միտքը, որ դուք կարող եք մեր դաշինքի կենտրոնում տեղավորել ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ, դուրս է շրջանակներից: Մենք բազմիցս ասել ենք այդ մասին Թուրքիային»,-նշել է Հաթչինսոնը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ