Անհետ կորած զինծառայողների հարազատները փորձեցին մտնել ՊՆ ընդունարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհետ կորած զինծառայողների հարազատները քիչ առաջ փորձեցին մտնել Պաշտպանության նախարարության ընդունարան, սակայն ոստիկանները չթույլատրեցին։ Նրանք ընդունարանի դիմաց պատ են կազմել, որպեսզի հնարավոր չլինի մտնել ներս, տեղեկացնում է News.am-ը։
«Տղերք, եղբայրաբար թողեք մտնենք»,- ոստիկաններին դիմելով ասացին ակցիայի մասնակցիները, ոստիկանները դիմադրեցին։
«Պետությո՞ւն է սա, երեխուս ուղարկել եմ, եկել եմ, ասում եմ՝ թող հարցին լուծում տա, չի կարողանում, ինչի՞ չի կարողանում։ Բա տանելուց ո՞նց է եկել տարել, հլը թող մի երեխա չգնար, որ պավեստկա տային, երկրորդ օրը կտանեին երեխեքին, դե բարի եղեք, եկեք մեր հարցերին պատասխանեք։ 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք հարցին էսպիսի լուծում տաք»,- ասաց անհետ կորածի հայրը։
Անհետ կորած զինծառայողների հարազատները մոտ 2 ժամ է ՊՆ դիմաց են, սակայն նրանց հետ ոչ ոք դեռ չի հանդիպել։ Նշենք, որ ավելի վաղ նրանք գնացել էին Էջմիածնի զորամաս, ապա ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Ըստ նրանց՝ իրենց հարազատներին սկզբից տարել են Կապան, ապա հայտնվել են Զանգելանում։ 40 օրից ավելի է՝ նրանք տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.