ՀԱՊԿ-ը մտադիր է կենսաբանական անվտանգության ոլորտում սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմ ստեղծել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր է ստեղծել մեխանիզմ` կենսաբանական անվտանգության ոլորտում սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց ձևաչափով նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ ուշադրություն ենք դարձրել կենսաբանական անվտանգության ոլորտում սպառնալիքներին դիմակայելու մեր կարողության բարձրացման խնդիրներին: Այս առումով կան մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են: Համոզված եմ, որ շուտով մենք ՀԱՊԿ շրջանակներում կձևավորենք հատուկ մեխանիզմ, որը կքննարկի այդ սպառնալիքները և կմշակի հատուկ առաջարկներ դրանց կասեցման ուղիների վերաբերյալ»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում առաջարկել է կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության հավաքական մոտեցումներ մշակել:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ ռազմավարական կայունության ոլորտում պայմանավորվածությունները խզելու ուղղությամբ ԱՄՆ գործողությունները սպառնում են միջազգային անվտանգությանը: «Մենք այսօր աշխատում էինք համավարակային սահմանափակումների պայմաններում, բայց ՀԱՊԿ պետությունների հատուկ անվտանգ կապի օգտագործումը մեզ թույլ տվեց անկեղծորեն և վստահելիորեն փոխանակել կարծիքներ՝ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության բոլոր կարևոր հարցերի շուրջ, քննարկել իրավիճակը տարբեր ճգնաժամային շրջաններում, հատկապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մոտակայքում»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: «Իհարկե, մենք խոսեցինք ռազմավարական կայունության, այս ոլորտում բոլոր պայմանագրերի ամբողջական չեղարկման վերաբերյալ ԱՄՆ-ի գծի հետևանքով ստեղծված սպառնալիքների մասին և խոսեցինք ահաբեկչության դեմ պայքարի մեր ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում առաջադրանքների և այլ նոր մարտահրավերների ու սպառնալիքների մասին»:
Այս կապակցությամբ նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանդիպման մասնակիցները «հաստատել են ՀԱՊԿ 2021-2025 թվականների հակաթմրանյութային ռազմավարությունը՝ պետությունների ղեկավարներին ներկայացնելու համար»: «Նաև հայտարարություն կա Աֆղանստանի վերաբերյալ,- հավելել է նա: - Մենք դա ընդունել ենք նախարարների մակարդակով: Այն նաև հատուկ ուշադրություն է դարձնում ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության սպառնալիքների ճնշմանը, որոնք շարունակում են իրենց դրսևորել Աֆղանստանի տարածքում և ուղղակիորեն սպառնալիք են ներկայացնում ԱՊՀ հարավային թևի, առաջին հերթին՝ Կենտրոնական Ասիայի համար», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.