Բեգլարյան․ Բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում են գերիների վերաբերյալ ցանկերը` հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
«ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները»,–Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը։
Նրա խոսքով` առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվն էլ հասնում է շուրջ 40-ի:
Բեգլարյանն ասում է, որ հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ:
Արցախի ՄԻՊ–ը համագործակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 12:20
Очевидно, что мы вступаем в непростой этап с разными возможными сценариями, и особенно важно зафиксировать исходные условия на данном этапе, пишет соучредитель Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-21 12:15
Россия готова всячески содействовать обеспечению защиты, суверенитета и территориальной целостности Армении. Об этом заявил глава МИД России Сергей Лавров на встрече с армянским коллегой в Ереване в расширенном составе.
-
2025-05-21 12:14
Землетрясение произошло в Турции, толчки ощущались в Стамбуле, сообщило РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-05-21 12:12
Армения ориентируется на долгосрочное и взаимовыгодное партнерство с Россией по всем направлениям. Об этом заявил в Ереване глава МИД Армении Арарат Мирзоян на встрече с российским коллегой Сергеем Лавровым в расширенном составе.