ԱԱԾ–ն` զանգվածային անկարգության մասնակիցների մասին
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ։ 18 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո Երևանում հարձակումներ էին տեղի ունեցել ՀՀ ԱԺ–ի ու կառավարության շենքերի վրա։ Անկարգությունների մասնակիցները կոտրել ու փչացրել էին պետական գույքը, բռնության ենթարկել պետական աշխատողներին, այդ թվում` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։
«Պարզաբանվել են նաև շուրջ 250-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները: Հաստատվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցները, բացի ջարդ, առանձնապես խոշոր չափերով գույքի ոչնչացում կամ վնասում և այլ նույնաբնույթ գործողություններ իրականացնելուց, առևանգել են ԱԺ բակում կայանված ավտոմեքենաները, որոնց մի մասն արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գերակշիռ մասը պարտադիր զինվորական ծառայություն անցած չի եղել, ինչպես նաև չեն մասնակցել սեպտեմբերի 27-ին Արցախում ծավալված ռազմական գործողություններին:
Պարզվել է, որ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» ՀԿ անդամները, ՀՀԿ աջակիցները, ՀՀԿ նախկին պատգամավորների օգնականները, համակիրները, հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ:
ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով ՀՀ–ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելը:
ԱԱԾ–ն քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ԱԺ և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 06:20
В Армении за январь–февраль 2025 года на свет появились 4 928 детей – на 549 меньше, чем за тот же период 2024 года (5 477 новорожденных). Такие данные приводит Национальная статистическая служба.
-
2025-04-08 06:16
Позорные "судебные процессы" над армянскими пленными в Баку показывают, что Азербайджан не готов к миру с Арменией, заявил бывший вице-премьер, депутат от блока "Айастан" Армен Геворкян в ходе выступления в ПАСЕ.
-
2025-04-08 06:12
«Никто не обвиняет нынешнее поколение Турции в Геноциде, но они несут ответственность за то, что сделали их предки», – заявил Alpha News депутат Европейского парламента от Австрии Гельмут Брандштеттер, добавив, что непризнание Геноцида ведет к повторению трагедии.
-
2025-04-08 06:07
По состоянию на 1 марта 2025 года Армению покинули 26 899 насильственно перемещенных граждан Арцаха, а вернулись – 15 642. Получается, что после насильственного перемещения с сентября 2023 года по состоянию на 1 марта этого года 11 257 граждан Арцаха покинули Армению и (пока) не вернулись. Об этом сообщает CivilNet со ссылкой на Службу национальной безопасности Армении (СНБ).