Քոչարյանի գրասենյակ. ԱԱԾ-ն պետք է դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում Գրասենյակը նման հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր ԱԱԾ–ի տարածած հաղորդագրությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ԱԱԾ–ն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «ՀՅԴ» կուսակցության անդամ հանդիսացող անձինք, «Կամք» նախաձեռնության, «Այլընտրանք» ՀԿ անդամներն ու աջակիցները և այլք։
«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել։ Դրանով ազդարարել է կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Քոչարյանի կողմնակիցներին «հերոսաբար» հայտնաբերելու մասին։ Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են նաև, որ հանրահայտ փաստ է` Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2024-04-26 19:39
Армения получила предложения Азербайджана по проекту мирного договора (9-ю редакцию), сказала агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.