Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը
Մոսկվան ողջունում է ռուսերենին Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել նրա հետագա տարածման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Ռուսաց լեզուն ամեն դեպքում և՛ Ղարաբաղում է գործածվում, և՛ Հայաստանում, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում, ռուսերեն ընդհանրապես աշխարհի շատ վայրերում են խոսում, այդ թվում նաև նախկին Խորհրդային Միության տարածքում։ Եվ խոսում են, որովհետև այն հաղորդակցման համար հարմար լեզու է, և այն նախկինի պես ուսումնասիրում են։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում շարունակել նպաստել դրա տարածմանն ու ռուսերենի տիրապետման մակարդակի պահպանմանը, սա մեր խնդիրն ենք համարում»,–ասել է Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը պետական երկրորդ լեզու դարձնել, ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։
Պեսկովը հավելել է, որ սա բանակցությունների կամ շփումների թեմա չի հանդիսանում. սա դե ֆակտո մի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.