ՀՅԴ. «Ստախոս տականքի ԱԱԾ–ն հերթական կեղծիքն է տարածել»
ՀՅԴ–ական Բագրատ Եսայանը Facebook-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է դիմել դատարան` իրեն հասցեագրված սուտ մեղադրանքի համար։
Նշենք, որ այսօր ԱԱԾ–ն տեղեկություն էր տարածել նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը Երևանում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային անկարգությունների մասին` կազմակերպիչների թվում նշելով ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին և անդամներին, այդ թվում ՀՅԴ–ական գործիչ Բագրատ Եսայանին։
«Ստախոս տականքի Ազգային անվտանգության ծառայությունը հերթական սուտն է տարածել, որտեղ փորձել է ինձ ներկայացնել որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության և ազգային ժողով շենքեր ներխուժման կազմակերպիչ՝ հատուկ նշելով իմ՝ ՀՅ Դաշնակցության անդամ լինելու հանգամանքը։ Դրանով փորձ է արվում այդ դեպքերը կապել ընդդիմադիր 17 կուսակցությունների, իմ դեպքում մասնավորապես ՀՅԴ հետ»,–գրել է Եսայանը։
Նա հայտարարել է, որ դա բացահայտ զրպարտություն է, որ իրեն հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու համար, բայց որևէ մեղադրանք չեն առաջադրել։
«Ստախոս ու դավաճան հողատուի հիվանդագին երևակայության արդյունքում իր անձնական օգտագործման ԱԱԾ-ին տրված քաղաքական պատվերի ապաշնորհ կատարման այս փորձի կապակցությամբ կհանդիպենք դատարանում»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 12:20
Очевидно, что мы вступаем в непростой этап с разными возможными сценариями, и особенно важно зафиксировать исходные условия на данном этапе, пишет соучредитель Группы Альтернативных проектов политолог Ваге Ованнисян.
-
2025-05-21 12:15
Россия готова всячески содействовать обеспечению защиты, суверенитета и территориальной целостности Армении. Об этом заявил глава МИД России Сергей Лавров на встрече с армянским коллегой в Ереване в расширенном составе.
-
2025-05-21 12:14
Землетрясение произошло в Турции, толчки ощущались в Стамбуле, сообщило РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-05-21 12:12
Армения ориентируется на долгосрочное и взаимовыгодное партнерство с Россией по всем направлениям. Об этом заявил в Ереване глава МИД Армении Арарат Мирзоян на встрече с российским коллегой Сергеем Лавровым в расширенном составе.