Պուտին. Լավ մտադրություններով գունավոր հեղափոխությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա ներքաղաքական երկխոսություն սկսելու և առանց ճնշման և արտաքինից միջամտության ներքին հարցերը լուծելու համար:
«Հուսով եմ՝ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա հանգիստ, առանց կտրուկ գործողությունների քաղաքական բոլոր ուժերի հետ ներքաղաքական երկխոսություն սկսելու, առանց ճնշման և արտաքինից միջամտության ներքին բոլոր: Անկասկած, դա կհաջողվի՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քաղաքական փորձը»,-ասել է Պուտինը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով:
Նա վստահություն է հայտնել, որ «պետք է ի վերջո ժողովուրդներին հնարավորություն տալ ինքնուրույն լուծել խնդիրները», և որպես բացասական օրինակ նշել է այսպես կոչված «արաբական գարունը» և այլ գունավոր հեղափոխություններ: «Մենք տեսանք՝ ինչի հանգեցրեցին գունավոր հեղափոխությունները, դրանք միշտ բացատրվում են լավագույն մտադրություններով: Ինչպես հայտնի է, լավ մտադրություններով ճանապարհ է հարթվում դեպի դժոխք»,-ասել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».