«ԻՄ ՔԱՅԼԸ» ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
Փաշինյանին ու իր թիմին պահանջվեց ընդամենը երկու տարի
Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն. այսպիսի կարգախոսով իշխանության եկավ «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսօր, երբ հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողած իմքայլականները՝ իրենց բոսսի հետ միասին, իրապես դժբախտացրել են քաղաքացիներին, պառակտել հանրությանը և թուլացրել պետությունը, կորցնելով Արցախն ու հազարավոր երիտասարդների կյանքեր, այդ կարգախոսի հիշատակումն անգամ կարող է զայրույթ ու ցասում առաջացնել, բայց ընդ որում հենց դա է ներկայիս իշխանության ողջ ստահոդ էության վառ վկայությունը։
Այսօր, երբ ժողովուրդը, քաղաքական եվ հասարակական ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իշխանական խմբակցությունից ավելի ու ավելի հաճախ են սկսել հնչել միասնության կոչեր և աշխատելու հավաստիացումներ... հանուն հայրենիքի փրկության։ Առավել համոզչության համար իմքայլական պատգամավորները հորինել են նոր հնարք, իբր՝ ամենահեշտ բանը, որ կարելի է անել հիմա, մանդատը վայր դնելն ու հեռանալն է։ Մինչդեռ իրենք, պարզվում է, ընտրում են դժվար ճանապարհը. չեն հրաժարվում պաշտոններից, բարձր աշխատավարձերից և աստղաբաշխական պարգևավճարներից։ Չէ՛, տիկնայք և պարոնայք, պետք չեն ձեզանից նման զոհողություններ։ Բայց իմքայլականների համար ամենադժվարն այսօր, թերևս, սեփական ձախողումն ընդունելն ու ու հեռանալն է…
Երեկ իշխանական խմբակցությունը նիստ գումարեց, որին մասնակցեց աշխատանքի վերադարձած (դեռևս ոչ լիակատար չափով) ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Այդպիսին է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանի տրամադրած պաշտոնական տեղեկատվությունը։ Իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Միրզոյանը փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլի» պատգամավորների հետ, որտեղ քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր։ Համառ լուրեր են շրջում, որ դեռևս տկար Միրզոյանը պատգամավորների շարքերից ընտրում է «իր սեփական», Փաշինյանից անկախ կադրերի…
Պետք է հասկանալ, որ իմքայլականներն ամեն դեպքում, անկախ նրանից, թե ով նստած կլինի վարչապետի աթոռին. Փաշինյանը, Միրզոյանը, Ավինյանը, թե մեկ ուրիշը, հեռանալ չեն պատրաստվում։ Դա հաստատում են նաև իրենք՝ պատգամավորները, ակտիվորեն տարածելով ճղճիմ ու իմպոտենտ այդ փաստարկը, թե ամենահեշտ բանը, որ կարելի է անել հիմա, մանդատները վայր դնելն ու հեռանալն է։ Իսկ հանդիպումից հետո՝ հերթական անգամ ճամարտակելով երկրում մթնոլորտի փոփոխության, միասնականության անհրաժեշտության մասին։ Այդ երբվանի՞ց է ատելության ու զազրախոսության «մշակույթն» արմատավորած և հասարակությանը պառակտած այս իշխանությունը սկսել մտորել այդօրինակ «մանրուքների» մասին։ Գուցե պատճառն այն է, որ հիմա հենց իմքայլականն՞րն են ճաշակում այդչափ ջերմեռանդորեն իրենց իսկ ցանածի պտուղներ։
ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո պատգամավորներն ասել են, թե «Իմ քայլը» խմբակցության օրակարգում իշխանությունը հանձնելու հարց չկա։ Թեև տվյալ իրավիճակում այդ հարցը պետք է լինի, որպեսզի երկիրը խուսափի ցնցումայնության հերթական ոլորանից, որպեսզի իշխանափոխությունը կայանա (որ վաղ թե ուշ կայանալու է, կասկածից վեր է) առանց ցնցումների։ Փոխարենը իշխանության օրակարգում ակնհայտ ձգտում կա փորձելու հերթական անգամ լվանալ մարդկանց ուղեղը՝ հայրենիքի փրկության ծրագրի շուրջ երկխոսության, քաղաքական ու հասարակական ուժերի, քաղաքացիական ինստիտուտների հետ համերաշխության անհրաժեշտության մասին փչոցներով։ Վերջինս (հայրենիքի փրկության ծրագիրը) իմքայլականների բերանից հնչում է, համաձայնեք, որպես ցինիկ ու լկտի ծաղր, մոտավորապես ինչպես թուրք խաղաղապահը՝ Արցախում։
Ջախջախիչ ձախողում կրած, կապիտուլյացիայի հայտարարություն ստորագրած իշխանությանն այստեղ պետք է, թերևս, հիշեցնել, թե ինչպես էին քաղաքական ու հասարակական ուժերը երկու տարի շարունակ ամեն ջանք գործադրում՝ լսված լինելու, երկխոսություն հաստատելու, օգնության ձեռք մեկնելու և համատեղ աշխատելու հույսով։ Բայց Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» ոչ մեկին չէր ուզում լսել։ Միայն անդադար պնդում էին, թե ընտրված են ժողովրդի կողմից, բարձր լեգիտիմություն ունեն, և... մի խոսքով՝ դաս մի՛ տվեք դասատուին։
Այսօր իշխանության լեգիտիմությունը կորսված է։ Այսօր ոչ միայն քաղաքական ու հասարակական ուժերը, այլև իմքայլականներին ընտրած ժողովուրդն ինքը չի ցանկանում երկխոսության մեջ մտնել իշխանության հետ, նրանից պահանջելով միայն մեկ բան. հեռացե՛ք։ Ի՞նչ միասնության մասին է խոսքը։ Ո՞ւմ հետ միասնության. Փաշինյանի՞, որը պարտության մեջ մեղադրում է ում ասես, միայն ոչ իրեն։ Նախարարների՞, որոնց կառավարությունը մերթ մեկ ամիս առաջ որոշում է կայացնում հրաժարվել թուրքական ապրանքների ներմուծումից ու սպառումից, մերթ էկոնոմիկայի նորանշանակ նախարարի շուրթերով հայտարարում ի հայտ եկած նոր հնարավորությունների մասին. ադրբեջանական ապրանքների համար հայկական շուկայի բացման և հայկական ապրանքների համար Ադրբեջանի շուկայի բացման։ Իշխանության խմբակցությա՞ն հետ, որի պատգամավորներից լոկ հինգը, հիշելով արժանապատվության ու պարկեշտության մասին, հրաժարվեցին փաշինյանական խամաճիկ-կոճակասեղմիչի դերից, իսկ մյուսներն այնքան «առաջադեմ» գտնվեցին, որ մեղադրեցին լրագրողներին շահարկումների և հայկական արտադրանքի համար ադրբեջանական հնարավոր շուկայի տեսքով մեր գլխին ընկած երջանկությունը չգնահատելու մեջ։ Ուրեմն, հայրենիքի փրկության ի՞նչ ծրագրի մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր բազմիցս դավաճանել, ծախել են այդ հայրենիքը։
Ի դեպ, իշխանական խմբակցությունում իմքայլականները քննարկել են առկա օրենսդրական ճեղքերը, որոնց լրացումը թույլ կտա լուծել հրատապ խնդիրները ներկայիս հետպատերազմյան շրջանում Վերջիններիս լուծումը, բնականաբար, չափազանց կարևոր է և անհետաձգելի, բայց ընդունեք հետևյալ խորհուրդը. մի՛ կատաղեցրեք մարդկանց, չեղարկեք նիկոլական իշխանության տոնը՝ Քաղաքացու օրը, ինքներդ շտկեք ձեր սխալը։ Քանզի որքան էլ բարձրահունչ անվանում ունենա այդ օրը, միևնույնն է, այն կապակցվելու է ժողովրդին դավաճանած Փաշինյանի իշխանության հետ։ Հաջորդ իշխանությունն ամեն դեպքում կանի դա, և ոչ այն պատճառով, որ մեր քաղաքացիները դադարել են այդպիսին լինելուց, այլ որպեսզի խնայի տանջահար ժողովրդին, որը գիտակցում է պետության այն աղետի ողջ խորությունը, որ քայլ առ քայլ մոտեցրել է «Իմ քայլը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-13 14:17
Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.
-
2023-12-12 15:34
15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».
-
2023-12-12 13:56
Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».
-
2023-12-05 14:39
Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.