ՄԻՊ. Պատրաստ է հայ գերիների նկատմամբ խոշտանգումների ու դաժանությունների հարցերով 5-րդ զեկույցը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ ավարտին է հասցվել էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
«Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.
-
2024-04-26 06:28
Французский военный журналист армянского происхождения Лео Николян все еще остается в международном аэропорту "Звартноц" в Ереване и не прекращает голодовку пятый день.