Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա
Երևանի կրկեսն այս տարի էլ չավարտեց շինարարությունը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Երևանյան կրկես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներել պայմանագրով ստանձնած 7.200.000 դրամի ներդրումային պարտավորությունների չկատարումը:
Փոխարենն ընկերությունը նոր պարտավորություն է ստանձնում շենքի շինարարական աշխատանքները այս տարվա փոխարեն ամբողջությամբ ավարտել 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
Կառավարության որոշումն ընդունվեց առանց քննարկման ու զեկուցման, միաձայն:
Այսպիսով, Երևանի կրկեսի նոր շենքի շինարարությունը կարժենա ընդհանուր 6 միլիարդ ՀՀ դրամ:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո, մեկ տարվա ընթացքում կրկեսի ղեկավարությունը պետք է աշխատանքային պայմանագրեր կնքի 30 աշխատակիցների հետ՝ պայմանագրերի կնքելու պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.